Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Գիտեմ միայն, որ 40-ն աստվածաշնչյան թիվ է

Գիտեմ միայն, որ 40-ն աստվածաշնչյան թիվ է
05.03.2025 | 06:17

Ասում են, որ 1985 թվականին Արևմուտքի ջանքերով և Գորբաչով Միխայիլի ձեռամբ մեկնարկեց ԽՍՀՄ-ի հեգեմոնիայի փլուզումը:

Անցավ ուղիղ 40 տարի:

Ասում են, որ 2025 թվականին Արևելքի ջանքերով և Թրամփ Դոնալդի ձեռամբ մեկնարկեց ԱՄՆ-ի հեգեմոնիայի փլուզումը:

Սակայն, արդյո՞ք ԱՄՆ-ի հեգեմոնիայի փլուզումը նշանակում է «ԽՍՀՄ-ի» հեգեմոնիայի վերականգնում, թե՞ աշխարհում այլևս հեգեմոններ չեն լինելու:

Չգիտեմ:

Գիտեմ միայն, որ 40-ն աստվածաշնչյան թիվ է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2668

Մեկնաբանություններ